▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը հիմա էլ Կարպիս Փաշոյանին է սպառնում դատարանով

Ժամեր առաջ հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Շաբաթներ առաջ Դանիել Իոաննիսյանը ինձ մեղադրում էր Ռուսաստանից ֆինանսավորվելու մեջ և խոստանում ապացույցներ ներկայացնել։ Իմ մասով ապացույցներ չկան, փոխարենը արդեն իսկ անհերքելի ապացույցներ կան, որ Իոաննիսյանը և քաղ․ հասարակության իր գործընկերները Նիկոլ Փաշինյանի կամակատար գործիքներն ու պրոպագանդիստներն են։ Իրավականության կեղծ քողի ներքո Իոաննիսյանը պարբերաբար հաղորդումներ է տալիս իրավապահ կառույցներին, ինչից հետո պատժիչ համակարգը անցնում է գործի՝ տեռորի ենթարկելով Հայ եկեղեցու ներկայացուցիչներին և Փաշինյանի հակառակորդներին։ Թո՛ղ հանրությունը իմանա, որ Արագածոտնի թեմի առաջնորդի և քահանների հետապնդման ետևում կանգնած է հենց Իոաննիսյանը, ավելի շուտ նրա բոլշևիկյան «նավոդկան»։
Ահա այսպիսի քաղ․ հասարակություն ունենք մենք, որը մաքրվելու և առողջանալու պետք ունի։ Իսկ դրա համար էլ Հայաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենք է անհրաժեշտ ու շատ հրատապ։ Թե չէ նույն կառույցները անօրինականություն և հետապնդումներ են նախաձեռնում, հետո լեգիտիմացնում դրանք ու միջազգային ատյաններում խոսում հայկական դեմոկրատիայի մասին»։
Նրա այս գրառման տակ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը սպառնալից մեկնաբանություն է թողել. «Սուտ ես ասում և դրա համար պատասխան կտաս դատարանում»:

Դիտեք նաև՝

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։
Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։
Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։
Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more