▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարել է նախկին կնոջը, վերջինիս մորն ու քրոջը

«Փաստինֆո»-ն գրում է.Տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ հետ՝ որդուն տեսկցելու հարցի շուրջ, ինչն ավարտվել է դանակահարությամբ, արդյունքում նա դանակահարել է նախկին կնոջը, վերջինս մորը և քրոջը, իսկ ինքը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ Հենրիկ Հովհաննիսյանը 2016թ. հունվարի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Գյումրիի՝ իր տան դիմաց, մանկահասակ որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է իրեն այցելած նախկին կնոջ` Անի Գրիգորյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ իր մոտ` բաճկոնի գրպանում, պահած դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Անի Գրիգորյանին, բաժանելու նպատակով միջամտած վերջինիս քրոջը` Հերմինե Գրիգորյանին, և մորը` Լիաննա Գրիգորյանին: 

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Անի Գրիգորյանին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող, առողջության ծանր վնաս, Հերմինե Գրիգորյանին առողջությանը կարճատև քայքայող թեթև վնաս, իսկ Լիաննա Գրիգորյանին՝ առողջությունը կարճատև քայքայող վնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more