shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել որ Մալաթիա 84/8 հասեցին կից վարագույրի խանութի սրահում կնոջ դի կա:
Ոստիկանությունն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 38-ամյա Հեղինե Դարպազյանի դին, իսկ այս պահին ներսում աշխատում է դատական բժիշկը, ում հայտարարության համաձայն, մարմնի վրա կա 30-ից ավելի սուր կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:
Տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Օպերատիվորեն ժամանել է նաև դի տեղափոխող բրիգադը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` բաժնի պետ Ռ. Կիրակոսյանը Մալաթիայի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի հետ մեկնել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի, ով 39-ամյա Արտակ Առաքելյանն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Առաքելյանը կասկածվում է Հ. Դարպազյանին սպանելու մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ սպանվածն ու կասկածյալը ամուսիններ են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում