▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ պետը՝ իր «Քեթրին»-ի մասին

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր ամփոփեց 2015 թվականի կատարած աշխատանքները: Ընթացքում անդրադարձավ նաև իր անվան հետ կապվող բիզնեսներին, հատկապես «Քեթրին» ընկերությանը՝ նշելով.

«Բազմիցս է տրվել այդ հարցը, իսկ պատասխանը երկար տարիներ հնչել է: 1997 թվականին «Քեթրինը» ես եմ հիմնադրել, պաշտոն ստանձնելուց առաջ այն իմ չի եղել: Ինչ վերաբերում է անձնական միջոցների օր օրի ավելացմանը՝ իրականությանը չի համապատասխանում»:

Խոսելով Արփինե Հովհաննիսյանի հետ լարված հարաբերությունների մասին՝ ասաց, որ հարաբերություններն աշխատանքային ու կառուցողական են:

Ինչ վերաբերում է աճուրդի հանված ատամի մածուկին ու խոզանակին՝ Միհրան Պողոսյանը նկատեց. «Դա խոսում է աճուրդի հրապարակայնության, թափանցիկության մասին: Եկեք տարբերենք վաճառքն ու էլեկտրոնային աճուրդը: ԴԱՀԿ-ում ապրանքներն իրացվում են 2 ձևով»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more