ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների գլխին: Առանց ինձ որևէ կերպ ծանուցելու, թե ինչպիսի խախտում եմ կատարել, երբ ու որտեղ, մեկից վերցրել, հաշվեհամարիցս բռնագանձում են արել ոչ ավել, ոչ պակաս 70.000 դրամ: Փորձում եմ հեռախոսակապ հաստատել Աբովյան քաղաքի ԴԱՀԿ-ի տարածքային ծառայության հետ, ապարդյուն, քանի որ կամ պատասխանատու անձը գործի տեղը չէ, կամ հեռախոսազանգին չեն պատասխանում, կամ էլ վրեդ գոռում են ու անջատում հեռախոսը: Հարգելի ԱՆ նախարար Arpine Hovhannisyan, ես ոչ առաջին, ոչ էլ վերջին քաղաքացին եմ, որ առնչվում եմ այս խնդրի հետ: Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ, տալ հանձնարարականներ, որպեսզի Ձեր գերատեսչության աշխատակիցները քաղաքացիների հետ շփվեն պատշաճ կերպով և տան մանրամասն տեղեկություններ անհայտ պատճառներով բռնագանձումների հաշվով:
ԴԱՀԿ ծառայությունն իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների գլխին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more