ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանի ընտրություններին ԲՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, որ մամուլի արխիվներում տեղեկություններ կան, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաեւ իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, ջղաձգված պատասխանեց.
«Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է: Ես թույլ չեմ տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Դա շանտաժ է Ծառուկյանին: Եթե Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, թող հրապարակում գնդակահարեն»: