Իր հաղորդման շրջանակներում Աշոտ Ղազարյանին հյուրընկալվել էր Անահիտ Սիմոնյանը, ով խոսել է իր ներկայիս զբաղվածության մասին.
«Կարծում եմ գաղնիք չէ, որ հիմա ապրում էնք ԱՄՆ-ում։ Տղաս գնում է դպրոց, ես աշխատում եմ TV-ում, նաև շաբաթական մեկ անգամ երգում եմ ամերիկյան ջազ ակումբներից մեկում։ Պատրաստվում եմ իմ նույն գործունեությունը ծավալել հագուստի մոդելավորման և դիզայնի հետ կապված»։
Անահիտ Սիմոնյանը բազմիցս նշել է , որ Հայկոն իր համար երգ չի գրել, զրույցի ընթացքում խոսք եղավ նաև այդ մասին.
«Դա իմ ցավոտ թեման է եղել … Մեկ , երկու երգ է գրել , որովհետև միշտ ես ուզում էի իրենից երգ, ինքը ասում էր, որ չի ստացվում։ Իր մոտ ինձ համար երգ գրել կոնկրետ չէր ստացվում։ Ես դրա համար չէի նեղանում՝ իհարկե ընդունում էի»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝