▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա ես եմ ասել, Ծառուկյանը չի ասել. Էդմոն Մարուքյան

Իշխանությունների ձեռնարկած տնտեսական քայլերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի ընդունում: ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կառավարությանն առաջարկում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել ամենախոցելի վիճակում հայտնված ոլորտների աշխատակիցներին:

«Օրինակ, Չարենցավանից եկած մի կին, որը ինչ-որ սրճարանում մատուցողուհի է աշխատել, հիմա տան վարձը վճարելու խնդիր ունի, կոմունալները, վարկերը վճարելու խնդիր ունի: Եվ սա  մի մարդու մասին չի խոսքը, հենց հիմա հազարավոր մարդկանց մասին է խոսքը գնում: Մենք կոչ ենք արել ուղղակիորեն աջակցել քաղաքացիներին այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցվածն են: Ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում՝ սկսած ԱՄՆ-ից: Պետությունն ունի ռեզերվներ ու պիտի աջակցի, ոչ թե ասի՝ գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք, որն անարդյունավետ միջոց է: Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան 0 տոկոսով վարկերը, գործարարները կվերցնեն, բարձր տոկոսով վարկերը կփակեն ու կունենան 0 տոկոսով վարկ: Դա չի հասնի քաղաքացուն, որը տուժած է: Երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չի նորից մարդկանց ուղարկել բանկեր: ԱՄՆ-ում ծրարով աջակցություն են ուղղում, ոչ թե ասում են՝ գնացեք բանկեր»:

Գագիկ Ծառուկյանի  հայտարարության վերաբերյալ էլ նշեց, որ բոլոր այն օբյեկտները, որոնք փակվել են պետության միջամտությամբ, պետությունը պետք  է աջակցի:

Հարցին, թե այսինքն՝ ինքը համամի՞տ է Գ. Ծառուկյանի հետ, Մարուքյանն ընդգծեց. 

«Դա ես եմ ասել առաջինը, հետո նոր Գագիկ Ծառուկյանը: Ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքը ունի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more