▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծխող մարդկանց համար թոքերը մաքրելու արդյունավետ եղանակ

Ծխելը թողնելը, միանշանակ, ամենահեշտ գործընթացներից չէ: Եթե պատրաստ եք այդ «արմատական» քայլը կատարելուն, առաջարկում եմ առօրյա սննդակարգում ներառել հետևյալ մթերքները:

Սոխ

Կարմիր և սպիտակ սոխը հայտնի են իրենց տարբեր օգտակար հատկանիշներով, որոնցից է քաղցկեղի և չարորակ ուռուցքների առաջացման կանխումը: Այն նաև արդյունավետորեն կանխում է շնչառական ուղիների բորբոքումը:

Կոճապղպեղ

Այս արևելյան համեմունքը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որոնցից է նաև թոքերում ծխելու հետևանքով կուտակված սեկրեցիան (գեղձազատում) վերացնելը:

Քրքում

Այս համեմունքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և պարունակում է օմեգա-3 ճարպաթթու: Քրքումն ունի հակավիրուսային, հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններ:

Թոքերը մաքրելու համար անհրաժեշտ թուրմը պատրաստելու բաղադրատոմսը.

400 գրամ սոխ,
1 լիտր ջուր,
400 գրամ շաքարավազ,
2 թեյի գդալ քրքում
Փոքր չափսի կոճապղպեղի արմատ:

Պատրաստման եղանակը.

Անհրաժեշտ է շաքարավազը եփել ջրում, ապա լվանալ սոխը, 4 մասի բաժանել և կոճապղպեղի արմատի հետ ավելացնել ջրին: Հենց սկսի լավ եռալ, պետք է ավելացնել քրքումը, իջեցնել կրակը: Եփել, մինչև ջրի ծավալը կիսով չափ պակասի: Քամել, պահել ապակյա տարայի մեջ: Սառչելուց հետո դնել սառնարանում: Օգտագործել սոված ստամոքսին. 2 թեյի գդալ՝ առավոտյան ուտելուց առաջ և երեկոյան` ընթրիքից երկու ժամ առաջ:

Վրեժ Հովսեփյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more