Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ռուսաստանի դաշնության դեսպանատան ուղղությամբ ձվեր նետվեցին: Երևի ռուսներն են մեղավոր, որ մենք իրենցից վարկ ենք մուրում, որ իրենցից իսկ զենք գնենք էժան գնով:
Ռուսներն են մեղավոր, որ առձեռ փող չունենք, որ տանք ու ինչ զենք պետք է գնենք:
Ռուսներն են մեղավոր, որ մեր միլիոնավոր քաղաքացիներ իրենց կենսական կարիքներն կարողանում են Ռուսաստանում իրացնել:
Ռուսներն են մեղավոր, որ ՄԱԿ-ում ոչ այնքան ժողովրդավարական երկրների հետ քվեարկում ենք Ռուսաստանի օգտին Ղրիմի հարցում, իսկ Ադրբեջանը դեմ, որ մտնում ենք ԵՏՄ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որը հանեց Գաբալայի ռազմակայանը, գլխներիս վրա ենք պահում Գյումրու ռազմաբազան ու չենք կարողանում այս ամենի համպատասխան գինը պահանջել և ստանալ:
Ռուսներն են մեղավոր, որ մասնակցում ենք ԵՏՄ վարչապետերի գագաթաժողովին, որ ի սատարումն Ադրբեջանի էր անցկացվում Մոսկվայում:
Ռուսներն են մեղավոր, որ մեր պառլամենտը գազի խայտառակ պայմանագիրը ստորագրեց և զրկեց մեզ Էներգետիկ այլընտրանքի ակնկալիքից:
Ռուսներն էին մեղավոր, որ մենք պարտքեր էինք կուտակում, բայց ներքաղաքական իրավիճակից ելնելով ասում էինք պարտք չկա, իսկ վերջում պարտքը մարեցինք մեր պետական ունեցվածքով:
Ռուսներն են մեղավոր, որ էժան գազը մեր սահմանի վրա կրկնապատկվում է:
Ռուսներն աչքիս լույսը չեն, բայց ցույց անելուց ու ձվեր նետելուց առաջ պետք ա ձվերը ձեռք բերել ներսում»: