▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չթողեցին տղաս զինվորի համազգեստ հագնի. Ջրաշենցի նորակոչիկի ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում

1in.am-ը գրում է.

6 ամսական Արտյոմը 3 տարի առաջ բանակ զորակոչված, բայց այդպես էլ զինվորի համազգեստ չհագած ու 45 ժամ անց մահացած նորակոչիկ Նորայր Ստեփանյանի հարազատ եղբայրն է։ Մայրը, տիկին Կարինեն, որդու մահվանից հետո է որոշել որդի ունենալ, որպես մխիթարություն, սակայն ավագ որդու մահվանից կարճ ժամանակ անց, դժբախտ պատահարից երկրորդ որդին մահացավ և տիկին Կարինեն երազում տեսնելով երկրորդ որդուն՝ Արտյոմին, որոշել է նործնին ի պատիվ նրա անվանակոչել։

Նորայր Ստեփանյանի ծնողների խոսքերով՝ սակայն, նորածին որդին էլ երբեմն չի մխիթարում իրենց ցավը, երբ որդու մահվան հանգամանքներն առ այսօր պարզ չեն, գործին իրավական գնահատական տրված չէ, մեղավորները պատժված չեն։ Դեռ մի բան էլ ազատության մեջ են և պաշտոնական առաջխաղացում են ապրում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more