▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չփորձե՛ք հայրենիքիս ու ժողովրդիս երկու կոպեկ շպրտելով՝ PR-վել ու կոչումներ պահանջել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 Որքան էլ սա իմ համար շրիշակի մակարդակի թեմա է ու միտումնավոր չեմ անդրադարձել, քանի որ հնարավոր բոլորն արդեն իսկ իրենց բացասական կարծիքը, որոնց հետ մեծամասամբ համաձայն եմ, հայտնել են, բայց, հիմա պիտի մեր երկու բան ասեմ: Անհամբեր սպասում էի հետայսու Ա. Գոնդրաչյանի արձագանքին, որը կարող էր փակել այս օրերին նրան ծաղրողների բերանը, բայց ավա՜ղ: Մեր վայ վաստակավոր արտիստը կոչումը փոխհատուցում է համարում առ այն, որ բարեգործություն է արել, մեջբերում եմ. «Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր, առ իմ ժողովորդ»: Ես, իհարկե, 35 տարվա կենսափորձ չունեմ, բայց մեր ժամանակ բարեգործությամբ զբաղվում էին խղճի մտոք և միակ «շահն» էլ այն էր, որ բարեգործություն անելով` վստահ էինք, որ Աստված էլ ողորմած կգտնվի մեր, մեր ընտանիքների ու մեր զավակների հանդեպ: Իսկ հիմա մեր քյաբաբ ախպերը կարծում է, որ իր փողերը չեն կորել ու վաստակավորի կոչումն առել է բարեգործությամբ:
Չփորձվե՛ք հայրենիքիս ու ժողովրդիս երկու կոպեկ շպրտելով PR-վել ու կոչումներ պահանջել, դա բարեգործություն չէ, այլ նենգ հաշվարկ:

 

Հրանտ Սարաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more