▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարները վիրավորեցին Հովհաննես Ազոյանին. news.am

 

Էլեկտրաէներգիայի բարձրացումը կասեցնելու պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների եւ կենդանի պատ կազմած պատգամավորների, մշակույթի գործիչների միջեւ արդեն տարաձայնություններ են առաջացել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պատգմավորներն ու մշակույթի հայտնի գործիչները փորձեցին ակտիվիստներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ եւ բացել Բաղրամյան պողոտան, սակայն ապարդյուն (ֆոտոռեպորտաժ):
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:
Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, դերասանը բորբոքվեց, բայց ակտիվիստները նրան հորդորեցին սադրանքի չտրվել։
Այս պահին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շարունակում է զրուցել ցուցարարների հետ: Հայտնի չէ, թե ինչ որոշում  կկայացնեն, բայց ցուցարարները վճռական են տրամադրված:
Նշենք, որ ոստիկաները շղթան նոսրացել է, նաեւ հեռացրել են փշալարերը, սակայն ջրցան մեքենաները դեռ տեղում են: Քիչ առաջ պողոտա ժամանեցին եւ այժմ պատ են կազմում ոստիկանության «Հրեշտակների գումարտակի» անդամները։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին»  նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները, «Արմենիա» ՀԸ լրագրողն ու օպերատորը: Ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18  հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:

news.am-ը գրում է, որ Էլեկտրաէներգիայի բարձրացումը կասեցնելու պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների եւ կենդանի պատ կազմած պատգամավորների, մշակույթի գործիչների միջեւ արդեն տարաձայնություններ են առաջացել:

Պատգմավորներն ու մշակույթի հայտնի գործիչները փորձեցին ակտիվիստներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ եւ բացել Բաղրամյան պողոտան, սակայն ապարդյուն (ֆոտոռեպորտաժ):
Ցուցարարներից Անի Նավասարդյանը հայտարարեց, որ իրենք հայտնի մարդկանց կարիքը չունեն, յուրաքանչյուրը եկել է իր համար եւ խորհուրդ տվեց իրենց չհամոզել , եթե չեն ցանկանում մնալ, կարող են հեռանալ:

Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, դերասանը բորբոքվեց, բայց ակտիվիստները նրան հորդորեցին սադրանքի չտրվել։
Այս պահին ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը շարունակում է զրուցել ցուցարարների հետ: Հայտնի չէ, թե ինչ որոշում  կկայացնեն, բայց ցուցարարները վճռական են տրամադրված:

Նշենք, որ ոստիկաները շղթան նոսրացել է, նաեւ հեռացրել են փշալարերը, սակայն ջրցան մեքենաները դեռ տեղում են: Քիչ առաջ պողոտա ժամանեցին եւ այժմ պատ են կազմում ոստիկանության «Հրեշտակների գումարտակի» անդամները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more