Ցուցարարները շարունակում են նստած մնալ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանները, որոնք ընդհուպ մոտեցել են ցուցարարներին, այս պահին դադարեցրել են գործողությունները: Ոստիկանությունը շարունակում է պնդել, որ ցուցարարների գործողություններն անօրինական են:
«Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով ցուցարարները պահանջում են, որ ոստիակնները միանան իրենց:
«Օսիպյան, միացիր» վանկարկումներին Երևանի փոխոստիկանապետը պատասխանեց, որ ինքն արդեն այստեղ է և միացել է: