Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը:
Ցուցարարները, հասարակական կարգը պահպանող ոստիկաններին ջուր և կանաչ խնձոր հյուրասիրեցին, սակայն վերջիններս հրաժարվեցին:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մասնակիցները 4 օր տևած նստացույցից հետո նախօրեին շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ, հանդիպելով ոստիկանական պատնեշին, շարունակել էին նստացույցը: Երեկ վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին, ոստիկանները ցույցը ցրելու նպատակով օգտագործել են ջրցան մեքենաներ, բռնություն կիրառել մասնակիցների նկատմամբ, ապա բերման ենթարկել ակցիայի մասնակիցների և մի քանի լրագրողների՝ ընդհանուր շուրջ 237 հոգու: