ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտան երկար ժամանակ փակ պահելն ուղղակի անթույլատրելի է, քանի որ շտապ բուժօգնության եւ այլ ծառայությունների մեքենաները երթեւեկելու հնարավորություն չունեն: Ոստիկանները տարածքից հեռացրեցին փշալարերը: Հեռացան նաեւ առաջին շարքերում կանգնած վահաններով ու մահակներով ոստիկանները:
Ավելի ուշ երիտասարդ ցուցարարները հայտարարեցին, որ թեեւ իրենց շարքերը նոսրացել են, մտադիր չեն հեռանալ տարածքից եւ բողոքի ակցիան շարունակելու համար Բաղրամյան պողոտա են հրավիրում բոլորին: