Չորս օր տևած պատերազմը շատ թանկ նստեց մեզ վրա: Առայժմ մեզ հայտնի է 75 զոհվածի անուն, որից 63-ը ժամկետային , պայմանագրային զինծառայողներ, ինչպես նաև սպաներ, իսկ 12-ը՝ կամավորներ: Վիրավորների թիվը ինձ այդպես էլ ճշտել չհաջողվեց, ամեն անգամ տարբեր թվեր եմ ստանում: Աստված մի արասցե , եթե պատրազմը 90-ականների նման տևեր տարիներ, չեմ ուզում պատկերացնել թե ինչ կստացվեր: Այսքան զոհերի մեղքը միայն ու միայն բարդված է բանակի որոշ գեներալների, Հայաստանի բոլոր օլիգարխների վզին: Չէ որ հենց սրանք են բանակին կերել ու կեղեքել, Հայաստանը թալանել ու հափշտակել... Ուզում եմ հավատալ, որ հանրապետության նախագահը, իր մոտ է կանչել արդեն որոշներին ու խիստ հրահանգ տվել թալանածը հետ վերադարձնելու համար: Իսկ բանակի որոշ գեներալների մասով էլ ասեմ, որ Արցախը բաժանել են իրար մեջ ըստ ազդեցության ոլորտների ... Ճիշտ ասելը շան տղություն չի պարոնայք գեներալներ, թողեք էս երկիրը ոտքի կանգնի, որ ձեր թոռներն ու ծոռները նույնպես ապրելու տեղ ուենան... Քանի միալարդ էլ դիզեք, միևնույն է ձեր ապաշնորհ զավակները ձեզանից հետո մի քանի գիշերվա մեջ տանուլ կտան կազինոներում... Թողեք էս երկիրը մի հատ խորը շունչ քաշի, ձեռքը դնի ծնկին ու ոտքի կանգնի...
Կիլիկիա Հայաստան
Չորս օր տևած պատերազմը շատ թանկ նստեց մեզ վրա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more