▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Comedy Club-ի Ռաֆիկի մասին հումորային համարից ոգեշնչված. ոստիկանության հերթական խայտառակությունը

Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ ակնհայտորեն ոգեշնչման աղբյուր են գտել Comedy Club-ի Ռաֆիկի մասին պատմող հումորային համարում։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ նկարում պատկերված սրիկան՝ Ջունգլ մականանունով, ձերբակալվել էր՝ ազատամարտիկին կնոջ ու դստեր աչքի առջև ծեծելով սպանելու համար։ 
Հիմա, երբ ամիսներ են անցել, այս տմարդուն ազատ են արձակում՝ երկրորդ դատաբժկական փորձաքննության եզրակացության հիման վրա, որը փաստորեն ասում է, որ սպանվածը բնածին արատ ուներ ու ծեծելու արդյունքում չի մահացել և եթե չծեծեին էլ, ինքն այդ օրը մահանալու էր։ Ես չգիտեմ ինչ բարձր մակարդակի է հասել դատաբժշկությունը Հայաստանում, բայց գիտեմ, որ աշխարհում դեռ այն բարձրունքներում չէ, որ կարողանա կանխորոշի, թե ով՝ որ օրը պետք է մահանար։ գիտեմ նաև, որ մեր իրավապահ համակարգում կան շատ կաշառակեր սրիկաներ, ովքեր գումարի դիմաց կարող են այնպես վերաձևակերպեն գործը, որ պարզվի, որ մարդն ինքն է իրեն այնպես ծեծել, որ մահացել է։
Սա լկտիություն է ու ակնհայտ կոռուպցիոն գործարքի հետևանք։ Հույս ունեմ, որ լրատվական դատում բարձրացող աղմուկը չի վրիպի ոստիկանապետի ուադրությունից և արդարությունը կվերականգնվի։ Ընդ որում, արդարություն վերականգնվելը չպետք է ավարատվի այս գորտադեմ սրիկային ճաղերի հետևը ճաամփելով, այլև այս գործը նման փնթի կերպով կարող հանճարներին ջունգլի կողքի կամեռում տեղավորելով․ Սա ո՞ր թիվն է։ Էսպե՞ս եք հասնում ոստիկանության թափանցիկությանն ու դրական կերպարի ստեղծմանը։

Գեղամ Ասլամազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more