Լուսանկարում `Ազատ Ասոյանն է, ով մեկ տարի առաջ` հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը:
Ցավոք, դա Ազատի վերջին մարտն էր: Իսկ նրա զորացրվելուն մնացել էր ընդամենը 10 օր…
Երկու օր առաջ ծնվել է նրա եղբայրը: Հերոսի մայրը՝ Մանուշակը, ազգին պարգևեց հերթական հերոսին: Ասոյանները իրենց որդուն անվանել են Նարեկ:
Asekose.am--ը շնորհավորում է Ասոյաններին՝ մաղթելով տիկին Մանուշակին առողջություն, իսկ փոքրիկին` անհոգ մանկություն: