Այս պատմության հերոսների՝ Ռայանի և Հայդի ընտանիքին դժբախտություն է վիճակվել։ Նրանց 5-ամյա դուստրն արդեն 3 տարի պայքարում է քաղցկեղի դեմ։ Ցավոք՝ այդ պայքարն անհույս է։ Վերջերս նրա ծննդյան օրն էր, ամենայն հավանականությամբ՝ վերջինը կյանքում, ուստի ծնողներն այն յուրահատուկ ձևով կազմակերպեցին...
Բժիշկներն ասում են, որ նրա թույլ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմանալու քիմիոթերապիային և պայքարել քաղցկեղի դեմ, և նրան շատ կարճ կյանք է մնացել։
Իրենց դստեր ծննդյան օրն անմոռաց դարձնելու նպատակով ծնողները ֆեյսբուքում հատուկ խումբ ստեղծեցին և պատմեցին նրա պատմությունը…
Ռայանին և Հայդիին օգնեցին տեղացի բիզնեսմենները, կամավորներն ու սովորական այլ մարդիկ։ Հուլիսի 31-ին կայացավ շքեղ երեկույթը։
Եվ քանի որ աղջիկը երբևէ չէր կարողանա մասնակցել իր ավարտական երեկոյին և հարսանիքին, ծնողները տոնական միջոցառման մեջ ընդգրկեցին այդ ամենը։
Միջոցառման բոլոր ծախսերը հոգացել էին՝ շնորհիվ ԱՄՆ-ի տարբեր անկյուններից ուղարկված նվիրատվությունների։
Իր ծննդյան օրը Լիլան ներկայացավ Մոխրոտիկի կերպարով, իսկ նրան շրջապատել էին դիսնեյի բոլոր արքայադստրերը...
Հայրը դստերն «առաջարկություն» արեց, որից հետո նրանք պարեցին իսկական հարսանեկան պար, որպեսզի փոքրիկն զգա այն, ինչ երբեք չի լինի իր կյանքում։
Ռայանն ասել է. «Մենք չէին կարողանա այդքան երկար պայքարել հիվանդության դեմ և կազմակերպել այս տոնն առանց հազարավոր մարդկանց օգնության։ Այս ամենն արվել էր միայն փոքրիկ աղջնակի ժպիտի համար...»։
Եվ նա ժպտաց...