«Մայիսի 15-ը ընտանիքի միաջազգային օրն է: Մեր ազգի գոյատևման հիմքը հայ ընտանիքն է: Բայց կան ընտանիքներ, որոնցում կարևորը ընտանեկան և ոչ պետական շահն է: Այդպիսին է, օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը: Նրանց համար կարևոր չէ, որ պետության մեջ կան օրենքներ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Տիկին Բաշխյանը նկատում է՝ այսօր խախտվում են շատ օրենքներ, այդ թվում նաև կրթական:
«Երեխայի կրթությունը չապահովելը դա բռնություն է: Ընտանեկան օրենսգրքում շատ հստակ գրված է.անչափահասի նկատմամբ որևէ բռնություն (կրթությունից զրկելը նույնպես) պատժվում է տուգանքով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Բայց Աբովյանի մի ընտանիք գիտեմ՝ Մխիթարյան Արթուր Յուրիկի, կինը՝ Պետրոսյան Անժելա, ունեն 3 երեխա, սպասում են 4-րդին կամ նա արդեն ծնվել է: Դուստրը՝ Մխիթարյան Ամալյան, 7-րդ դասարանցի է, մեծ որդին պետք է զորակոչվեր բանակ,սակայն չի գնացել, իսկ փոքր որդին 1-ին դասարանցի է։ Ծնողները վերցրել են երեխաներին ու գնացել անհայտ ուղղությամբ:
2014 թվականի դեկտեմբերի 5-ից այս երեխաները զրկված են կրթությունից և այնպիսի տպավորություն է, որ այդ ընտանիքով չեն հետաքրքրվում.ո՞ւր են, ինչո՞ւ գնացին»,-ահազանգեց Անահիտ Բախշյանը:
Փաստի առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Աբովյանի խնամակալության և հոգաբարձուների խորհրդի հանձանժողովի նախագահի հետ, ով ասաց, որ այս պահին դատական նիստի է, ավելին, պետք է գործերն ոսումնասիրի՝ հասկանալու համար, թե որ ընտանիքի մասին է խոսքը, ուստի խնդրեց կապ հաստատել ավելի ուշ:
Անի Կարապետյան