▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները ողջ օրը փնտրել են երեխաներին. մանրամասներ՝ ջրահեղձ եղած եղբայրների դեպքի մասին

Yerkir.am-ը գրում է

Կայքին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` Հրազդան քաղաքում գտնվող Ծովինարի (Աղբյուրակ) ջրամբարում 12 և 15 տարեկան երեխաների՝ ջրահեղձ լինելու դեպքի մասին:

Մեր տեղեկություններով՝ երեխաները հարազատ եղբայրներ են, նրանց տունը գտնվում է արհեստական լճի մոտակայքում և նրանք հաճախ են լողացել Աղբյուրակի ափամերձ հատվածներում:

Ջրահեղձ եղած եղբայրներն ապրում էին ծնողների հետ, միայն մեկ քույր ունեն, ով ամուսնացած է և ապրում է ՌԴ-ում:

Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին, տանեցիները փնտրել են երեխաներին՝ մտածելով, թե կորել են: Սակայն  երեկոյան, երբ փրկարարները լճակի ափին հայտնաբերել են երեխաների հագուստները՝ ենթադրել են, որ տղաները խեղդվել են: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more