▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNN-ը` Ադրբեջանում բռնաճնշումների մասին

CNN-ը ռեպորտաժ է հեռարձակել Եվրոպական խաղերի ֆոնին Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների եւ մարդու իրավունքների խախտումների մասին: Ռեպորտաժի հեղինակը հայտնի լրագրող Քրիստիան Ամանփուրն է:
Անդրադառնալով Բաքվում անցկացվող խաղերին, լրագրողը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունը նման միջոցառումներով աշխատում է դրական հեղինակություն վաստակել: «Սակայն, Ադրբեջանը ճանաչվում է վերջին շրջանում ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց դեմ իշխանության գործած ռեպրեսիաներով: Ադրբեջանի իշխանությունը տարբեր միջոցներով կանխել է միջոցսառումը լուսաբանելու համար միջազգային ԶԼՄ-ների լրագրողների այցը Բաքու», -ռեպորտաժում ընդգծել է հեղինակը:
Ամանփուրը ռեպորտաժում Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «Ազգային խորհուրդ» շարժման հանրահավաքներից հատվածներ է ցուցադրել, հետո մեջբերումներ կատարել Ադրբեջանում ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի մասին New York Times թերթում լույս տեսած հոդվածից:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more