▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չնայած վիճակի վատացմանը՝ Նարեկը հաստատակամ է»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով իր պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակին, հայտնում է․ «Երեկ երեկոյան այցելել եմ Նարեկին, վիճակը, բնականաբար, գնալով վատանում է, թուլանում է, բայց ինքը հաստատակամ է, շարունակում է հացադուլը։ Երեկ հանդիպել եմ նաև Արմավիր ՔԿՀ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ և զրուցել Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և վիրահատության անհրաժեշտության մասին։ Նշեմ, որ նրանք գործում են օրենքի սահմաններում և, իմ տպավորություններով, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում ու հրատապության ռեժիմով են հարցին վերաբերում։ Հուսով եմ՝ առաջիկայում կունենանք նորություններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more