▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձնամաքրման աշխատանքներն շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում

Հունվարի 25-ի երեկոյան վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Համապատասխան բոլոր մեքենասարքավորումները, աղցան մեքենաները ձյան շերտից մաքրել և աղի ու ավազի խառնուրդով մշակել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր, և առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիովին երթևեկելի:

Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ կմաքրվեն բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում քաղաքապետարանի և սանմաքրման ձեռնարկությունների համապատասխան կառույցների հետ միասին ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more