▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռային արձակուրդները ստիպված են կրկին երկարաձգել

Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է, պարզապես առկա է սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացում: Այս պահի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 855 հիվանդ։ Նրանցից 672-ը մինչև 18 տարեկան է, 101-ը` հղի։ 77 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։ Նրանց բուժման ընթացքը գտնվում է նախարարի մշտական ուշադրության ներքո.այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Այսօր արդեն առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։ Արձանագրվել է մահվան դեպք։

Asekose.am-ի տեղեկություններով՝ Կառավարությունում արդեն հստակ որոշել են, որ նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները կրկին երկարաձգվելու են: Սրա համար հիմք է հանդիսացել սուր շնչառական հիվանդությունների ոչ միայն նվազումը, այլև հիվանդանոցներում խոզի գրիպից մահացածների թվի ավելացումը: Իրավիճակի վելուծությունը մասնագետներին ենթադրել է տալիս, որ դասերի վերսկսումը կարող է խթան հանդիսանալ համաճարակի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more