«Տեղյակ ենք, որ ձյուն է գալիս, ձմեռ է, ձյուն է գալիս, հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու: Քաղաքապետարանը պատրաստ է իր գործառույթն անելու: Որևէ մեկի հրաժարականի կարիքը չկա: Իսկ վերգետնյա անցումը կառուցվել է նորմալ նախագծով, տգեղ է, գեղեցիկ է, դա ճաշակի հարց է: Խորհուրդ կտամ ձեր մանդատն այս դահլիճում օգտագործեք»,-այսպես է պատասխանել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով հարցը ուղղել էր ՀՀ և Ասիական բանկի միջև ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-2 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին քննարկման ժամանակ:
Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում