Ամեն ինչ, կամ ոչինչ: Կարծես վերջերս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական շրջանակներում թուրքիայի հետ կապված շեշտադրումները աննկատ փոխվել են : Կարծես ռուսական քարոզչամեքենան իր լսարանին սկսել է տրամադրել, որ իրենց թշնամին և չարակամը, ոչ թե թուրքն ու թուրքիան են, այլ`ոչ ադեկվատ Էրդողանը և իր ռեժիմը: Նախ հետաքրքիր է հիշել, թե ինչպես էր կիսելյովը մեկ ամիս առաջ փրփուրը բերանին պաշտպանում բարի քեռի էրդողանին և համարում նրան ամերիկյան մայդանագործների թիրախ, իսկ խեղճ ու կրակ թուրքիան`զոհ երկիր: Ինչևէ:Հասկանալի է, ոտքը տրորեցին, իսկ որպես հետևանք շահերը հակասեցին:Այժմ վատը հենց այն է, որ մեր դաշնակցին պետք է գործընկեր թուրքիա, առանց էրդողանի, իսկ սա իր մեջ մեզ համար վտանգ է պարունակում. պատմական հիշողության մեջ կա քեմալը, իսկ հիմա չլինի այնպես, որ էրդողանին մի նոր ազգայնական, աշխարհիկ գեներալ տապալի, իսկ Ռուսաստանի զիջումը լինենք մենք: Մի խոսքով, ըստ իս մեզ ձեռնտու է կամ թուրքական պետական կազմավորման մասնատում, կործանում, կամ էրդողանի իշխանության պահպանում: Հ. Գ. Պետք է խոստովանել, որ Էրդողանը այն նախագահն է, ում օրոք թուրքիայում հայերը դատեր են շահել, շատ ծպտված հայեր ինքնացահայտվել են, հայեր ստացել են պետական պաշտոններ, քրդաբնակ որոշ բնակավայրերում հայերեն ցուցանակներ կան և այլն : Չարյաց փոքրագույն, իսկ Քեմալ իստիստների օրոք դա նման էր Իսրայելի խորհրդարանում Հիտլերի նկարը կախելուն:
Չլինի այնպես, որ Ռուսաստանի զիջումը լինենք մենք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more

more

more

more

more

more