▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկարողանալով պահել հայրենիքը՝ բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան

Այս իշխանությունը հանձնել է հայրենիք, դրժել է սահմանադրական ուխտ, մեր հանրապետությունը տանում է հանրապետություն չլինելու ճանապարհով: Եւ սա համապատասխանում է թե՛ Ադրբեջանի, թե՛ իր ավագ եղբոր պետական շահերին, որոնք իրենք իրականացնում են մեկ՝ պատերազմով, մեկ՝ համբերատարությամբ: Այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայելի ակումբում կայացած այսօրվա ասուլիսում: 

Ըստ նրա՝ այսօրվա իշխանավորների արտաբերած տեքստերը ներկայացնում են մեր հարևան պետությունների շահերը: Չկարողանալով պահել հայրենիքի սահմանները՝ նրանք իրենց բազուկը երկարում են դեպի սեփական քաղաքացին: 

«Այս ամեն ինչը առանց այս պստլիկ-մստլիկ իշխանության փոփոխության շանս չունի բարեփոխվելու: Միակ շանսն այն է, որ մեր ժողովուրդը ուժ գտնի, բանաձև՝ փոխելու այս մարդկանց»,- նշեց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more