▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև

20-րդ դարի սկզբի ռուսական հին կայսերական քարտեզներում հստակ երևում է, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա լիճ. այդ քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի միջոցառմանը։ Նա նշել է, որ ադրբեջանցիների վերադարձը իրենց «պատմական հողեր»՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին: «Ես արդեն ասել եմ. մենք այնտեղ պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»,- ասել է Ալիևը:

***

«Համարում եմ, որ չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իսկ իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սևանա լճի մասին Ալիևի այսօրվա հայտարարությանը:

«Սպառնալիք չե՞ք տեսնում դրա մեջ՝ ազատագրելու մասին» հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել: Ընդհակառակը՝ տեսել եմ, որ ասում է՝ պատերազմով չի հարցը լուծվելու, ասում է՝ «մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով...»:

«Ես իրեն չեմ ուզում մեկնաբանել այս առումով, որովհետև դա անշնորհակալ գործ է, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է»,- հավելել է Սիմոնյանը

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more