▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա նման բան, ես օգտագործում եմ հատուկ շամպույներ. Օսիպյանը՝ մազերը ներկելու մասին

norlur.am-ը գրում է. Այսօր որոշ լրատվամիջոցներով եւ ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածվեց լուսանկար, թե իբր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկել է մազերը: Ավելին, որոշ օգտատերեր զարկ տալով իրենց երեւակայությանը, գրեցին, թե այս ամենը պայմանավորված է ոստիկանական համակարգում սկիզբ առած բարեփոխումներով: Մեր լրագրողի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետն անդրադառնալով այդ հրապարակումներին, նախ նշեց, որ լուրջ չի վերաբերում նման հրապարակումներին, եւ միայն կարող է ասել այն, որ իր մազերը ներկելու մասին հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում: «Ես արդեն երեք տարի է, ամեն օր այցելում եմ լողավազան, իսկ լողավազանի ջուրը հատուկ միջոցներով է լուծված, իսկ ես սովորություն չունեմ գլխարկ կրել լողավազանում, եւ այս իսկ պատճառով օգտագործում եմ հատուկ շամպույներ, որոնք թարմացնում են մազածածկույթը, եւ խնամում մազերը», ասաց Վալերի Օսիպյանը: Ինչ վերաբերում է նմանատիպ տեսակետ հայտնողներին, ապա Վ.Օսիպյանը նրանց խորհուրդ է տալիս զբաղվել սպորտով, քանի որ առողջ մարմնում է առողջ հոգին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more