▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չիտայի հայ համայնքը մանրամասներ է հաղորդում Պերմյակովի ընտանիքի հետ տարվող գործի քննությունից

Armenpress.am գրում է. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով գործի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հանձնաժողովը պետք է հանդիպի Պերմյակովի ծնողներին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Անդրբայկալի տարածաշրջանի հայերի միության նախագահ Վոլոդյա Մարկոսյանը:

«Ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչ դաժան մարդ պետք է լինի, որ երեխայի վրա զենք բարձրացնի: Բոլորովին աննորմալ երևույթ է: Մեր իշխանությունները տեղյակ են գործից: Իմ տեղեկություններով` այսօր պետք է ժամաներ Պաշտպանության նախարարության հանձնաժողովը գործի մանրամասները քննելու համար»,- հեռախոսակապով հայտնել է Վոլոդյա Մարկոսյանը:

Նրա խոսքով` Պերմյակովների ընտանիքը բնակվում է Չիտայից 400 կմ հեռավորության վրա գտնվող Բալեյ ավանում և ներկայումս տեղի ոստիկանների հսկողության տակ է գտնվում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more