▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցիտատներ մեծագույն մաֆիոզներից


-Լսիր խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս և ոչ ոքի մի տուր այդպիսի խորհուրդներ:

-Եթե ստում ես, եղի՛ր հակիրճ:

-Ձկանը սպանում է բաց բերանը:

-Մի դիպչիր պրոբլեմին, քանի դեռ պրոբլեմը չի դիպչել քեզ:

-Որոշները զգուշավորություն են դրսևորում, որպեսզի չպարտվեն: Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես:

Պատահական պատահականություններ չեն լինում:

-Հիմարը նա է, ով չի կարողանում քողարկել իր իմաստությունը:

-Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց շուտափույթ հանդիպումը:

-Րոպե համբերության՝ 10 տարի հարմարավետություն:

-Արծիվը ճանճերի որս չի անում:

-Անձնական ոչինչ՝ սա ընդամենը բիզնես է:

-Ես կտամ իմ գլխակերների 3 տասնյակ մի մարդու փոխարեն՝ ով կարողանում է հարցեր լուծել միայն խոսելով:

-Չկա ավելի հեշտ բան, քան խոստումը:

-Թափ մի տուր դեռ կանաչ խնձորենին: Երբ խնձորները կհասնեն՝ իրենք իրենց կթափվեն:

-Օձին իր բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:

-Մանուկ ժամանակ ես աղոթում էի Աստծուն հեծանիվի համար: Հետո ես հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես գողացա հեծանիվ և սկսեցի աղոթել մեղքերիս թողության համար:

-Ժամանակ առ ժամանակ համբերատար եղիր հիմարների հանդեպ՝ հնարավոր է ինչ-որ արժեքավոր բան իմանաս: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:

-Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր:

-Աշխարհը պատկանում է համբերատարներին:

-Կոռեկտ եղիր բոլորի, շփվող՝ շատերի, մոտ՝ ընտրյալների և ընկեր՝ հազվագյուտների հետ:

Սանասար Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more