▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձիու տարի չէ, մեղք է այդպես ասել». Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Ձիու տարի չի։ Մեղք է այդպես ասել։ Ձեր թշնամիներն են ուզում, որ դուք այդպես հավատաք, որպեսզի ձեր մտքերը վեր չբարձրացնեք առ Աստված, այլ իջեցնեք կենդանու աստիճանի` ձիու տարի, վագրի տարի, օձի տարի, կարիճի տարի... Ու երևում է` իրենք այնքան են հաջողել, որ նույնիսկ քրիստոնյա մարդիկ են ձիու նկարներով Նոր Տարվա շնորհավորանքներ ուղարկում։ Երբ ասում եմ` ախր դուք Քրիստոսի հետևորդ էք, ինչո՞ւ էք սա ուղարկում, պատասխանում են, թե վայ կներեք, չէինք մտածել»: Ժողովուրդ ջան, այս բաներն Աստծո նկատմամբ հավատարմության և ուրացության լուրջ բաներ են։ Չէ՞ որ տարվա ընթացքում նեղության, հիվանդության ու փորձանքի ժամանակ ձի չէք կանչելու որ ձեզ օգնի, այլ՝ Քրիստոս Աստծուն։Դրա համար ձեզ գրում եմ, վկայում ու խոստովանում որ այս տարին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի 2026 թվականն է։ Դուք էլ վկայեք, դուք էլ կիսեք, ու եկեք գոնե այս փոքր-թվացող բանի մեջ խոստովանենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և վկայենք, որ սա Նրա տարին է, այլ ոչ թէ Նրա ստեղծած կենդանիների։ Իսկ եթե դուք էլ եք մի պահ ձիով տարվել առանց խորն անդրադառնալու, ապա ձեր սրտում զղջացեք, ներողություն խնդրեք Տեր Հիսուս Քրիստոսից և սա թող լավ առիթ լինի փոխվելու և իսկապես սրտով դառնալու դեպի Նա ու ասելու, «Տեր Հիսուս Քրիստոս, ամեն մի վայրկյանը քոնն է, ամեն մի տարին քոնն է»: Շնորհավոր մեր Փրկիչ ու Թագավոր Տեր Հիսուս Քրիստոսի 2026-րդ երկրային տարին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more