▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին

60-ամյա պատմություն ունեցող ծիծեռնակաբերդի հորշահամալիրը վերանորոգվում է։ Աշխատանքների համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 743 մլն 34 հազար 625 դրամ, որը համարժեք է 1,6 մլն ԱՄՆ դոլարի։
Ամիսներ առաջ մեկնարկած աշխատանքները բուռն քննարկում են առաջացրել համացանցում։ Օգտատերերը մտահոգություն ունեն, որ իշխանությունները շին աշխատանքները դիտմմաբ կերկարաձգեն, որպիսի 2026 թվականի ապրիլի 24-ին Հուշահամալիր այցը խոչընդոտեն։
ԶԼՄ-ների հետ զրույցում թանագարանի տնօրինությունը պնդել է, որ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում էին, որ հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի կառուցման հենց սկզբից ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, և դրա պատճառով տարիներ շարունակ ջուրն անընդհատ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ Հուշահամալիրի ներսում արդեն անվտանգության խնդիր էր առաջանում։

ԱրմԼուրը գրում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման 2025 թվականի աշխատանքների համար նախարարությունը պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ- ի հետ։

Ընկերության սեփականատերերից մեկը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին է` Դավիթ Սեդրակյանը։
Համաձայն Իրաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Ավետիսյանը հանդիսանում է Մհեր Սեդրակյանի ընկերը։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։
Երևանի ավագանու մի քանի անդամ բարձրաձայնել և արձանագրել են, որ շինաշխատանքների ընթացքում առկա են բազում խախտումներ։ Արշակ Սարգսյանը բարձրաձայն էլ էր այդ մասին։


Իրականացվող աշխատանքները ուղիղ միացմամբ ներկայացրել է նաև  ավագանու ընդդիմադիր անդամ Արմենակ Դանիելյանը՝ նշելով, որ զրուցել է տեղի շինարարներից մեկի հետ, ով էլ հայտնել էր՝  շինարարությունը տևելու է մեկ տարի։

Դիտեք նաև՝

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ:

Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ՝ երկու տարում, հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թ. նոյեմբերի 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more