«Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի ներկայացմամբ։ Նա հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի ստորագրել այն․ «Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին ունենալ երկու փաստաթղթեր ու ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում։ Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանը մտադրություն չունի իր տարածքում փակել հակամարտային իրավիճակը և այն արտահանել ՀՀ տարածք։ Դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Սակայն մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նաև կրկնեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ ***
Դիտեք նաև՝ Էթնիկ զտումները հեռավոր սարսափներ չեն, դրանք տեղի են ունենում մեր աչքերի առաջ, և մենք դա տեսել ենք մեր սեփական փորձով՝ մեր սահմաններին մոտ, «Երևանյան երկխոսություն- 2025» համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ուկրաինայում և Գազայում տառապանքները եզակի դեպքեր չեն, դրանք համակարգի ձախողումների հետևանքներն են, ասաց նա։ Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ, ինչպես նաև մյուսների հետ ունեցած ավանդական բարդրացիական հարաբերությունների խորացում։ *** |
||
Խաղաղության գործընթացը շատ բաղադրիչներ ունի, դրանցից մեկը տնտեսական համագործակցությունն է տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Երևանում մեկնարկած «Երևանի երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով Հայաստանը տարածաշրջանի երկրներին և միջազգային հանրությանը հնարավորություն է ընձեռում զարգացնել հարաբերությունները տնտեսության ոլորտում՝ օգուտ քաղելով այս նախագծից, որն ուղղված է տարածաշրջանի ապաշրջափակմանը։ «Մեզ համար խիստ կարևոր է այն հանգամանքը, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, սա շատ կարևոր է խաղաղության գործընթացի համատեքստում», ասել է Արմեն Գրիգորյանը։ |
«Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում»․ Նիկոլ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական more

more

more

more

more

more

more