▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել...Գևորգ Պետրոսյան


Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում է  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերը: 

Չի կարելի ջրից ելնել, կրակն ընկնել, - իր ելույթում նշել է  պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու ընդգծել. «Որպեսզի նիստը չտապալվի՝ մենք դրական եզրակացություն ենք տվել օրենքի նախագծին, պայմանով, որ իրակական առումով պետք է շտկումներ լինեն եւ այդ դեպքում կհամարենք, որ ունենք իրավական եւ օրինական օրենք, որը միտված կլինի ընտրական գործընթացը բարելավելուն եւ վստահություն ապահովելու ընտրությունների հանդեպ: Այս տեսքով օրենքի ընդունումը իր մեջ վտանգներ է պարունակում»,-ասում է նա:

«Սա ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին: Հնարավոր է, որ քաղաքացին թյուրիմացաբար կամ ազդեցության տակ ընկնելով խոստանա, որ այս ինչ օրը կգա, կհանդիպի եւ կողմ կքվեարկի:  Միթե՞ սա ճիշտ վարչարարության է: Մարդուն տանել 3 տարի դատապարտել միայն նրա համար, որ նա խոստացել է կողմ քվեարկել: Սա հակասում է քրեական իրավունքի գիտությանը: Խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, այստեղ եւս խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետաիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը», -եզրափակել է  Գևորգ Պետրոսյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more