▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեռնպահ մնալը մահացու է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Արդի աշխարհաքաղաքական զարգացումները և տարածաշրջանային դասավորվածությունը մեզ բան են հուշում, որը կարող ենք հասկանալ յուրովի...

Մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք և չունենալով Պատերազմ եզրույթը մեր ինքնագիտակցության մեջ՝ ներքաշված ենք իրական պատերազմի դաշտ և որտեղ բանակն անում է հնարավորը, որ ՀՀ բնականոն կյանքը չընդհատվի:

Վերջին երկու տարիները քայլ-քայլ մոտենում են 1988- 1994թվ:
Քառորդ դարի ընթացքում թշնամին /վաղուց արդեն մեզ գրել ու օգտագործել հարևան կամ չգիտեմ այլ եզրույթ տեղին չէ ու վտանգավոր է/ զինվել է և իր հասարակության կյանքից կտրված գումարների արդարացումն է փնտրում: Իրականում իր զինատեսակները ոչ այնքան արդյունավետ են, որքան բավականաչափ ներկայացված աշխահում և այդ միֆը կամաց-կամաց վերանում է մեր բանակի իր համեստ ու լուռ կեցվածքով, որը պատրաստված է և ի զորու է ճնշելու ցանկացած ոտնձգություն:
Երեկ հայտարարվեց, որ եզրույթը փոխելու ժամանակն է և իրականում լայն հասարակության մեջ նկատելի են մտավորականների ու զինվորականների կողմից տրվող գնահատականները, թե արդի իրադրությունը մոտ է պատերազմականին և, որ ներքաշված են մի իրականության մեջ, երբ եթե չես պաշտպանվում և պատժում /միայն կանխարգելելը քիչ է/ ապա դառնում ես նշախեց թշնամու համար:
Հասարակության մեջ նաև բազմաթիվ կարծքիներ կան, որոնք արտահայտում են Իսրայելական տարբերակով մշտապես պատերազմական համարվող և առավել անհամարաժեք հարվածներով երկիր լինելու որոշում կայացնելը և այլևս այդպիսին լինել տարածաշրջանում և մեր թշնամու հանդեպ: Այսինքն լինել ռազմաքաղաքական բանակ ՝ ինչ հայտարարել և իրականացվում է մեր բանակ կողմից:

1994թվ. հաղթանակի մեջ մնալը և այդքանով բավարարվելը մեր համար ձեռընպահ մնալուն է հավասարազոր և հղի է վտանգներով:
Արդեն ունենք դավաճաններ /ինչ թույլ է տալիս եզրավորել այս ամենը և հարևան պետությանը թշնամի/ և արդեն կրակում են հաուբից կոչվող զինատեսակից: Ասվում է, որ պատերազմի աստվածը հրետանին է ...

Պատերազմ եզրույթի կիրառումը ու համապատասխան իրականությանը պարտաստ լինելը վերաբերվում է ոչ թե պարզ քաղաքացուն կամ խաղաղ ազգաբնակչությանը ՝ այլ մտավորականին, հեղինակավոր անձանց և որոշումներ կայացողներին, քանի որ մեր սահմանները թեպետ անխոցելի են և ամուր, բայց գաղափարապես թե հասարակությունը և թե մտավորականությունն ու ազգի սերուցքը ինչ որ տեղ դեռ քնած են :
Ապացույցներիս մեկի մասին ասցվեց / շրխկոցով դավաճանություն/: Գումարենք միջազգային տարբեր ծրագրերում վերջին երկու տարիների ընթացքում կոնֆիլկտների հաղթահարման ծրագրերի ու եզրերի բացակայությունը, միջնորդական ջանքերի վիժեցումն ու ահագնացող զինատեսակների կիրառումը ՝ կստացվի իրական և հենց գաղափարական մի պատերազմ , որը եթե տեսանելի չէ խաղաղ բնակչությանը և մեր բնակավայրերին ՝ ապա ի շնորհիվ երեկվա երեխեք ու էսօր տղամարդացող ու հերոս մեր զավակներին:
Թե լրատվկան, թե հանրային, թե կենցաղավարության հարթակներում չզգալով այն ինչ կատարվում է սահմանին ՝ մենք նաև մի պահ մոռանում ենք, որ դիրքերում իսկական պատերազմ է ու էդ պատերազմը ընկալում ենք միայն մեկ կերպով- այն է / աստված կարող պահի / խաղաղ բնակչության այս ամենի մեջ մասնակցության այս կամ այն կերպեր կան թե ոչ ՞:

Ստացվում է, որ չհայտարարված պատերազմի մեջ՝ երբ լրատվությունը պետք է լինի բացառապես պաշտոնական/ ինչ արվում է մոտ երկու տարի/ և մենք թիկունք ենք :
Թիկունք ենք որովհետև մեր երիտասադները ամեն կերպ մասնակցում են բանակաշինությանը տարբեր օժանդակ ծրագրերով:
Որովհետև յուրաքանչյուր քաղաքացի իր չափով ու գիտակցությամբ արտահայտում է իր տեսակետը այս ամենի մասին: 
Մենք բոլորս ամեն առավոտ արթնանում ենք ու վազում դեպի լրահոս, որ իմանանք թե ինչ է կատարվել դիրքերում և եթե անկեղծ լինենք ՝ ապա նաև խոր շունչ քաշում երբ ամեն բան խաղաղ է եղել:

Մենք կողմ չենք պատերազմին, ոչ մի խելամիտ հասարակությունը չի սիրում ու չի ուզում այս եզրույթը կիրառել իր կենցաղում և կյանքում, բայց ինչ ենք հարցնում մեր ծանոթներին երբ հանդիպում ենք ու գիտենք, որ որդի ունի բանակում? ու ինչքան ենք ուրախանում ՝ երբ փառք ու պատվով տուն է գալիս ՞ ,... ու կամ .....

Արդի իրականության մեջ ձեռընպահ մնալը վտանգավոր է ու մահացու: Արդի իրականության մեջ պատերազմը հայտարարվի թե ոչ դու պետք է լինես պատրաստ և հրացանդ յուղած պահես: 
Այս տարածաշրջանում, որը մեր հայրենքին է՝ այլ կերպ քան երկրի զինվոր լինելը ապրել հնարավոր չէ : Մեր պապերի հողերը մերն են ..... և եթե դու չկրակես՝ քեզ են կրակելու:
Այս անունը Չ-Պատերազմ վաղուց չենք կարող դնել /արդեն մոտ յոթ հարյուր տարի....../ արջատերերի կղզի»:


Արթուր Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more