▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը և այլ անձինք

Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more