▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին

«Առավոտ»-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։ Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Նախաքննությունը շարունակվում է։

***

Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան,- Նյուզ.am–ին պատմել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։

«Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասել է Ղուկասյանը։

***

«Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում»,- որդու ձերբակալությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Հայտնել էինք, որ առավոտյան երեխաների ներկայությամբ ձերբակալվել Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
«Թոռներիս երեսին ո՞նց պետք է նայեմ, ոնց որ ես եմ պատճառը»,- ասում է Ղուկասյանը՝ նշելով, որ միևնույն է չի պատրաստվում «գլխարկ փոխել»․ «Էս Գյումրու քաղաքապետարանի համար ի՞նչ եք անում, պարտությունը էսքան ցավ է պատճառե՞լ ձեզ։ Էս ի՞նչ ողբ եք կապել, ինչի՞ եք էսքան ոռնում, լռվեք մնացեք, քանի դեռ չեմ խորացել, ձեն չեմ հանել»,- ասում է Ղուկասյանը՝ հայտնելով, որ երկամսյա կալանք են տվել որդուն․ «Քանի՞ անգամ կալանավորեցին որդուս, ու հետո բաց թողեցին։ Սրան վերջը սահման կա՞»,- ասում է Ղուկասյանը՝ առաջադրված մեղադրանքը համարելով անհիմն։ Նրա խոսքով որդու նկատմամբ քրեական գործը «24 քմ խիբարի հետ է կապված, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չի եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more