Armlur.am-ը գրում է.
Ըստ կայքի տեղեկությունների՝ այսօր ոստիկանություն է բերման ենթարկվել հետախուզման մեջ գտնվող Շահումը, ով անցնում է Գորիսի «Սդղի գյոլ» տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով: Վերջինս համարվում է Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից և հայտնի է որպես մարզպետի ընտանիքի հարազատը: Նա Տեղ գյուղի բնակիչ է (նշենք, որ Տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է): Տեղեկացնենք, որ Շահումը համարվում է տեղի քրեական հեղինակություն: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիսը, դեռևս հետախուզվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ և Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում. մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, և Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սեյրան Խաչատրյանը՝ հանրահայտ Աղալարը: Զաքարյան եղբայրները միայնակ՝ առանց ընկերների, գնացել են պայմանավորված վայրը՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածք: Եվ այնտեղ տեսել են, որ իրենց մի «զորք» է սպասում:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում