▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է.

«Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը․
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը իր տնից ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրավապահները խուզարկել են Համբարձումյանի տունը, ձեռք բերել վարույթին առնչվող փաստական նյութեր, այնուհետև ձերբակալել նրան։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան նշեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Համբարձումյանն իր տան բակում հասարակական կազմակերպության անվան տակ իբր «բարեգործություն» էր անում, ինչն ենթադրաբար ընտրություններից առաջ ՔՊ-ի օգտին ձայներ բերելու համար էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more