Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մի ռեստորան 25 միլիոն դրամ կաշառք է տալիս քաղաքապետարանի ցածրաստիճան պաշտոնյաներին, պատկերացրեք, թե որքան միլիոնավոր դոլարներ են վճարվում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ շրջակա շենքերի բարձրությունը զգալիորեն գերազանցող բարձրահարկ շենքերի համար: Ահա թե ինչու է քաղաքն ընդունում գլխավոր հատակագիծ՝ առանց գոտիավորման օրենքների:)»
Նշենք որ ԱրմԼուրը գրել էր, որ կայքի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այսօր քաղաքապետարանում ձերբակալություն է եղել:Ըստ կայքի աղբյուրների՝ մոտ 5 ձերբակալված անձ կա, ձերբակալվածների մեջ է նաև «Հավաննայի» և Park Bridge ռեստորանի սեփականատերը` կաշառք տալու համար՝ կայքին հասած տեղեկությունների համաձայն 25 մլն կաշառք տալու մասին է խոսքը: