Ձեր սպառնալիքները ձեզ չեն փրկի, վեթինգ լինելու է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն է։
Պատգամավորն ասել է, որ ցանկանում է կիսվել մի քանի արձանագրություններով։ Մասնավորապես նա հիշեցրել է 2019թ․-ի մայիսի 20-ը, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հանրությանը՝ փակել բոլոր դատարանների մուտքերը, կոռումպացված դատավորների առջև։
«Բոլորս շատ լավ հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչը՝ 2019թ․-ի մայիսի 20-ին, դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ, ի նշանավորումն դատական բարեփոխումների անխուսափելիության»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում