«Այսօր այստեղ հարց է բարձրացվում՝ մի՛ ասեք, որ ժողովուրդը սոված է, պարո՛ն Իգիթյան, Դուք ո՞ւմ հետ եք շփվում՝ գործարարների՞, քաղաքական գործիչների՞: Այսպիսին է իրավիճակը բոլոր պատերազմների, համաճարակների ժամանակ, ժողովուրդը սովում է, մարդիկ զրկվել են իրենց աշխատանքից: Մենք՝ ես, դուք չենք զրկվել, դրա համար ձեր ձայնը տաք տեղից է գալիս:
Պարո՛ն Թունյան, ասում եք՝ ոչ մեկ չի սովելու, շատ լավ նպատակ է: Բայց ես առաջարկում եմ, որ հրապարակեք Ձեր հեռախոսահամարը, և համոզված եմ՝ կես օրվա ընթացքում Ձեզ այնքան քաղաքացի կզանգահարի, որն ունի սննդի կարիք, որ կզղջաք Ձեր ելույթի համար». ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ 2 արտակարգ դրություն է բոլորել, բայց իշխանության կառուցած համակարգը չի աշխատում: Նա նշեց, թե չի գտնվի մի պատգամավոր, ով կողմ կքննարկի բյուջեում տեղաբաշխումներ կատարելու նախագծին և կառավարությանը լծակներ կտա:
«Մենք լրատվամիջոցներից չէ, որ պետք է իմանանք, թե կառավարությունն ինչի վրա է ծախսել փողը 1 տարվա ընթացքում»,- հայտնեց պատգամավորը:
Վերջում նա իշխանությանն առաջարկեց որևէ քաղաքացու ոստիկանություն բերման ենթարկելիս գնալ այդ քաղաքացու հետևից և նրան բացատրել իրենց գործողությունների հասցեականությունը: