▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր բարձրացրած շտանգեքն ու ձեր հետ քցած մուսկուլները 0 են դառնում, երբ դուք ներսում փտած եք որպես մարդ. . .

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կյանքում մարդու առաջնային արժանիքներից մեկը շնորհակալ լինելն ա, երախտամոռ չլինելն ա։ Ումով մարդ եք դարձել, ճանաչում ու համբավ եք ձեռք բերել, երբեք, ոչ մի պարագայում չպետք է ուրանաք այդ մարդուն։
Ծառուկյանի շնորհիվ այսօր ունենք մարզիկներ, ում անուններով նիկոլը մարդա մի հատ դպրոց ա սարքում, տաբլիչկեն խփում վրեն ու սրանք դառնում են նիկոլի գերի։
Պարոններ և տիկնայք, լորդեր և լորդուհիներ ջան, որ Ծառուկյանը չլիներ, դուք հիմա որտե՞ղ կլինեիք։ Ինձ թվում ա մի դպրոցում ֆիզկուլտի դասատու կաշխատեիք։
Եթե Ծառուկյանի մոտիվացիան, նվերներն ու ներդրած ջանքերը չլինեին, դուք հիմա գուցե անհայտ ու այդպես էլ չփայլած աստղ մնայիք։
Ասածս ինչ ա. բրախեմ էս քաղաքականությունն ու իրավական տեռորը, բայց դուք, որպես առաջին հերթին երախտապարտ մարդ, հիմա սաղովի պետք ա դատարանի դեմը կանգնած, ձեզ մարդ սարքողի համար դոշ տալուց լինեիք։ Ակնհայտ ա, չէ՞, որ էտ մարդուն քաղաքական հետապնդման են ենթադրում։ Ինչ որ մեկը չի կասկածում չէ՞, սրա մեջ։ Բա դուք ո՞ւր եք, տաբլիչկե՞ն եք փայլացնում։
Որ Ծառուկյանը չլիներ, նիկոլը ձեր անունով վարկով դպրոցներ չէր սարքելու, էտքանը գոնե հասկանո՞ւմ եք, չէ։ Բա թքել եմ էտ տաբլիչկի վրա, բա ձեր մարդկությունն ու թասիբ ո՞ւր ա։
Ձեր բարձրացրած շտանգեքն ու ձեր հետ քցած մուսկուլները 0 են դառնում, երբ դուք ներսում փտած եք որպես մարդ»:

***

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Այս մարդկանց կյանքում լուրջ դերակատար է եղել Ծառուկյանը, բայց իրենք լուռ ու հանդուրժող են:
Ինտերնետ չունե՞ն, թե՞ թքած ունեն իրենց մեծ կյանք առաջնորդած Ծառուկյանի նկատմամբ կատարվածի վրա, իրականության վրա, մեր կորուստների վրա: Մեր՝ ամեն օր ձգվող տառապանքների վրա:
Մեր ինքնության դեմ ոտնձգած իշխանության հետ հաճույքով մերձենում են գոնե Սպիտակ արջը, Նազիկը ու Հռիփսիմեն:
Տեսնես շշուկով գոնե մի անգամ խոսե՞լ են իրենց ֆեդերացիայի նախագահ դարձած Արայիկ Հարությունյանի հետ Հայաստանում արժեքները տապալելու մասին:
Ես անձամբ կասկածում եմ, որ էդքան պատվախնդիր լինեին»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more