▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ամենօրյա սրտացավ աշխատանքով միայն կկարողանաք վայելել հանրության վստահությունը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացվել են Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության 2015թ. կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են վերոնշյալ օղակների բոլոր աշխատակիցները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է լինել առավել հետևողական և պատասխանատու նշված ոլորտներում կանոնակարգված աշխատանք իրականացնելու հարցում.
     «Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ ձեր թերի աշխատանքի արդյունքում տուժում է Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը, ինչը թույլ չեմ տա որևէ մեկին: Ձեր ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանքով միայն կկարողանաք վայելել հանրության վստահությունը, ինչն էլ ձեր աշխատանքի ամենաարդարացի գնահատականն է լինելու: Եվ ուրեմն պահանջում եմ ձեզանից լինել հետևողական և անհանդուրժող ցանկացած ապօրինության հայտնաբերման և կանխման հարցում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more