▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել

Hraparak.am-ը գրում է.

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հավհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան հոկտեմբերի 2-ին հանարահավաքի մասին իրազեկում անցկացնելու ժամանակ բերման են ենթարկել նախաձեռնության 4 ակտիվիստների` Արթուր Մինասյանին, Հրայր Մանուկյանին, Կարպիս Փաշոյանին, Հայկ Ավետիքյանին:  «Ցանկություն են հայտնել գրաֆիտի անել քաղաքի կենտրոնական մասում, արգելել են և բերման են ենթարկել, այժմ նրանց բաց են թողել» ,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրել է համապետական հանրահավաք: Հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում սպասվում է Սահմանադրության նախագծի քվեարկությունը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Բաղրամյան 26-ի ազդեցության տակ գտնվող ուժերը հանգիստ պայմաններում անցկացնեն Հայաստանի պետական համակարգը կազմաքանդող նախագծի քվեարկությունը: Այս ուրբաթ մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք մեր համախմբվածությունը և վճռականությունը: Այս օրը հարթակում կլինեն նաև բոլոր ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները»,-ասում են նախաձեռնության անդամները: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more