▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չենք կարող հանգիստ զգալ, երբ երկիրը կառավարում է հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող անձ»․ Լևոն Զուրաբյան

«Փաշինյանը պատգամավորի պարզ հարցից ընկավ կատակլիզմի, նոպայի մեջ»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Դա ցույց է տալիս, որ նա կա՛մ կորցնում է առանց այդ էլ չեղած հավասարակշռության վերջին կարողությունները, կա՛մ էլ գործ ունենք ինչ-որ հոգեկան խանգարման, հիվանդության հետ։ Մեր աչքի առաջ տեսնում ենք՝ ինչպես է իր շրջապատի կամ բժիշկների վերահսկողությունից դուրս գալիս։ Սա նաև ազգային անվտանգության հարց է, մենք չենք կարող հանգիստ զգալ, երբ Հայաստանը կառավարում է հոգեկան խանգարմունքի մեջ գտնվող, անհավասարակշիռ անձ։ Այդ մարդուն պետք է հեռացնել, իր շրջապատը առաջին հերթին պետք է դա նախաձեռներ»,- ասաց Զուրաբյանը։

***

«Վստահ եմ՝ հաղթանակներն այդքան հեշտ չեն ոչնչացվում։ Այն, ինչ Փաշինյանն ու իր թիմը արեցին, դա չի նշանակում, որ հայ ազգի վերջը տվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն այլևս չեն խոսում Արցախյան հաղթանակների մասին։

«Այդ հաղթանակն առաջին հերթին ապացույցն է նրա, որ եթե ժողովուրդը ոտքի է կանգնում ու առաջնորդվում է և՛ արդար, և՛ լավ հաշվարկված գաղափարախոսությամբ, նա հասնում է հաղթանակի։ Այդ առումով այդ հաղթանակը մեզնից ոչ ոք չի կարող խլել, անգամ Նիկոլ Փաշինյանի թիմը, որը դարձել է Հայաստանի նվաստացման խորհրդանիշը»,- ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի նվաստացումը հենց Նիկոլ Փաշինյանի հետ էլ կգնա։

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more