▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կարող այդ գաղտնիքներն ասել․ շատ վտանգավոր է. Արշակ Կարապետյան

Քանի որ ինձ վերաբերող բոլոր հարցերը մի քիչ գաղտնի են: Այս մասին այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնաիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը:

«Հանձնաժողովում ճշտելու հարցեր ունեին, պատասխանեցի: Այստեղ գաղտնիության խնդիր ունենք, որովհետև Ադրբեջանի համար կարևոր ա իմանալ՝ հետախուզությունը 2016-ի ապրիլին իմացել ա՞, թե՞ չէ: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե չեմ ուզում պաշտպանվել, այլ հարցն այն է, որ մենք չենք կարող այդ գաղտնիքն ասել, սա շատ վտանգավոր է»,- ասաց Կարապետյանը:

Արշակ Կարապետյանն արդեն երկրորդ անգամ է ներկայանում քննիչ հանձնաժողովի նիստին, ինչի վերաբերյալ ասաց հետևյալը.

«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի: Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջացել: Եթե տասը անգամ պետք լինի, 10 անգամ էլ պարտավոր ենք գալ»:

Կարդացեք նաև՝ 

Ինձ մի կպեք, էրեխեք. Արշակ Կարապետյանը 2-րդ անգամ հրավիրվել է Ազգային ժողով՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more